Արքայազն Հարրին չի շտապում ամուսնանալ Մեգան Մարքլի հետ
LifestyleՇատերն են այն կարծիքին, որ Պիպպա Միդլտոնի և Ջեմյս Մեթյուզի հարսանեկան արարողությունից հետո կամուսնանան նաև արքայազն Հարրին և Մեգան Մարքլը: Այս ենթադրությունների պատճառը 35-ամյա դերասանուհու մասնակցությունն էր Պիպպայի և Ջեյմսի հարսանիքին նախորդած երեկույթին: Միջոցառմանը Մեգանի հետ եկել էր նաև արքայազն Հարրին:
Հայտնի էր նաև այն, որ Մեգանը հրավիրված է Պիպպա Միդլտոնի և Ջեմյս Մեթյուզի հարսանեկան արարողությանը, սակայն նա չմասնակցեց դրան, քանի որ չէր ուզում իր վրա մեծ ուշադրություն հրավիրել:
Իսկ թե ինչու մինչև այսօր արքայազն Հարրին ամուսնության առաջարկություն չի արել Մեգան Մարքլին, կարծիք է հայտնել «Majesty» ամսագրի գլխավոր խմբագիր Ինգրիդ Սյուարդը:
Նա ասել է, որ արքայազնը իրոք սիրահարված է Մեգանին, սակայն ցանկանում է ժամանակ տալ նրան, որպեսզի վերջինս ընտելանա այն նոր միջավայրին, որում ապրելու է: