«Ամեն անգամ մայրիկիս մոտ լաց էր լինում, ասում էր՝ մեռնում եմ, սիրում եմ Սաշին. Ալեքսանդր Բաբասյանը՝ դպրոցական մականվան ու հուշերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Ալեքսանդր Բաբասյանը Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է իր դպրոցական տարիների մասին, խոսել մոտ ընկերների, նրանց հետ անընդհատ մեծ վեճերում հայտնվելու, աղջիկների համար կռիվի պատճառ դառնալու և բացարձակ գերազանցիկ լինելու մասին:
«1989-ին ընդունվել եմ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցը, մինչև 7-րդ դասարան այստեղ եմ սովորել, այնուհետև տեղափոխվել եմ «Նեյրոն» բժշկական վարժարան: Արդյունքում երկու Վերջին զանգ եմ ունեցել, քանի որ վարժարան տեղափոխվելուց հետո էլ կապը պահում էի դասարանիս հետ: Ի դեպ՝ առաջին անգամ ալկոհոլ եմ խմել հենց Վերջին զանգի օրը. քանի որ ֆուտբոլով էի զբաղվում, առհասարկ մի գրամ անգամ ալկոհոլ չէի խմել, այդ օրը ընկերներս խաբեցին՝ ասելով, թե սփրայթ է, ես էլ խմեցի՝ առանց իմանալու, որ սփրայթի մեջ նաև օղի են լցրել, դրանից շատ չանցած հասկացա, որ գիտակցությունս կորում է: Ասեմ նաև, որ իմ անհամբեր տեսակիս պատճառով հետագայում չընդունվեցի Բժշկական համալսարան, չէի պատկերացնում, թե ոնց եմ տասը տարի սովորելու, հետո ևս տասը տարի աշխատելու՝ լավ մասնագետ դառնալու համար, դրա համար էլ վարժարանն ավարտելուց երեք ամիս առաջ մտքափոխվեցի և ընդունվեցի Պոլիտեխնիկական համալսարանի «Տրանսպորտի կառավարում» բաժինը, ապա սովորեցի Մանկավարժական համալսարանի «Պատմաիրավաբանական» բաժնում: Ասեմ, որ չեմ ափսոսում, որ չգնացի երազանքիս հետևից և վիրաբույժ չդարձա, քանի որ հիմա գոհ եմ անցածս ճանապարհից, այսօր իմ տարիքում ունեմ ամեն ինչ, որը հաստատ նույն տարիքում չէի ունենա, եթե ընտրեի վիրաբույժի մասնագիտությունը»,- պատմեց դերասանը:
Շարունակությունը՝ այստեղ: