«Մեծ յոթնյակի» առաջնորդները ստորագրել են ահաբեկչության դեմ պայքարի հռչակագիր
International news«Մեծ յոթնյակի» առաջնորդները Իտալիայում ընթացող գագաթնաժողովի ընթացքում ստորագրել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հռչակագիր:
«Սա Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Մեծ Բրիտանիային համերաշխության, բարեկամության և միասնականության հզոր ազդակ է»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:
Նրա խոսքով՝ G7-ի երկրները պատրաստ են վճռականորեն շարունակել պայքարը ահաբեկչության դեմ: