Տիմատին հայտնել է՝ երբ է կայանալու իր մենահամերգը Երևանում. տեսանյութ
LifestyleՏիմատին հայտնել է՝ երբ է կայանալու իր մենահամերգը Երևանում: Ինտագրամի իր միկրոբլոգում ռեպերը վիդեոուղերձով դիմել է հայ երկրպագուններին ու հայտնել, որ նա հունիսի 8-ին գալու է Երևան՝ խոստացված համերգով:
Մայիսի 12-ին Black Star-ի աստղերը՝ L՛One-ը, Մոտը, Քրիստինա Սին ելույթ ունեցան Երևանում, համերգի վերջում ելույթ պետք է ունենար նաև Տիմատին, սակայն վերջին պահին երգիչն այդպես էլ բեմ չբարձրացավ: Այս ամենն առաջացրել էր երկրպագուների դժգոհությունը, որոնք շշեր էին նետել դեպի բեմ: Տիմատին Instagram-ի իր միկրոբլոգում անձամբ մեկնաբանել է համերգի չեղարկման պատճառները և խոստացել վերադառնալ: