Փարիզի ոստիկանությունը պայթյունի սպառնալիքի պատճառով շղթայել է Հանրապետության հրապարակը
International newsՓարիզի ոստիկանությունը ահաբեկչության սպառնալիքով պայմանավորված մասամբ շղթայել է Հանրապետության հրապարակը, որը տեղակայված է ֆրանսիական մայրաքաղաքի հյուսիսում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, ականատեսները թվիթերյան գրառումներով տեղեկացնում են, որ այնտես կասկածելի մեքենա է հայտնաբերվել, որը ոստիկանության մտավախությամբ կարող է ականապատ լինել:
Ներկա պահին սակրավորների խումբը ուսումնասիրում է մուգ կանաչ գույնի Citroen մակնիշի մեքենան: Անվտանգության գոտի է ստեղծվել, որի մուտքը փակել են զինված ոստիկանները:
Ոստիկանությունն ու իշխանությունները դեռևս զերծ են մնում որևէ մեկնաբանություն անելուց