60-ամյա «Միստր Բինը» դստեր տարիքի երիտասարդ սիրուհու համար լքեց իր 23 տարվա կնոջը
LifestyleՄիստր Բինի հայտնի դերակատար Ռոուեն Ատկինսոնը միշտ փորձել է տեսախցիկներից հեռու պահել իր անձնական կյանքը։ Այնուամենայնիվ, երկուշաբթի երեկոյան նա իր երիտասարդ զուգընկերուհու հետ էր ներկայացել «American Buffalo»-ի լոնդոնյան պրեմիերային։ Նա կարծես անգամ ցանկանում էր, որ տեսախցիկները ֆիքսեն իր նոր ընկերուհուն և հպարտությամբ նայում էր շուրջբոլորը. նրա աչքերում կարելի էր կարդալ «Տեսեք, ինչ երիտասարդ ըկերուհի եմ «կպցրել»։ Դե տրաքեք»։ Ռոուեն Ատկինսոնի զուգընկերուհին ամերիկացի դերասանուհի Լուիս Ֆորդն է։ 60-ամյա Ատկինսոնն ամուր բռնած էր պահում իր 32-ամյա ըկերուհու ձեռքը։ Նա մի խնջույքից հետո էր Լուիսի հետ գնացել պրեմիերային։

Ատկինսոնը, ով էկրաններին հիմնականում դասական ոճով է հանդես գալիս, պրեմիերային ևս ներկայացել էր դասական ոճի էլեգանտ կոստյումով։ Նրա ընկերուհին հարմարավետ կոմբինիզոն էր հագել, որի վրայից կրում էր ճերմակ կոստյում։

Ռոուենի ու Լուիսի սիրավեպը սկիզբ առավ անցյալ տարի, թեպետ նրանք ծանոթ էին դեռևս 2013 թվականից։ Նրանք առաջին անգամ հանդիպեցին «Quatermaine’s Terms» կատակերգության նկարահանման հրապարակում։

Սիրուհու հետ և նախկին կնոջ հետ
Ռոուենի ու Լուիսի սիրավեպը բուռն ընթացք ստացավ այն բանից հետո, ինչ Ռոուենն ամուսնալուծվեց իր 23 տարվա կնոջից՝ Սունետրա Սեսթրիից։ Նրանք առանձին էին ապրում դեռևս մինչև պաշտոնական ամուսնալուծությունը։

Ռոուենն ու Սունետրան հանդիպել էին 1980-ականներին, երբ Սունետրան աշխատում էր «BBC» հեռուստաընկերությունում իբրև դիմահարդար։ Նրանք երկու համատեղ երեխա ունեն՝ դուստր Լիլին ու որդի Բենջամինը։ Նախքան Լուիսին հանդիպելը Ատկինսոնն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իրեն շատ բան է կապում իր մարմնավորած միայնակ կերպարների հետ։

Ես մարմնավորել եմ մի քանի տխուր ու մեկուսացած կերպարների. Բինը նրանցից ամենավառն է։ Ես կարծում եմ, որ իմ ու նրանց միջև ընդհանուր շատ բան կա։

Մեկ այլ հարցազրույցի ընթացքում էլ նա կես կատակ-կես լուրջ մեկնաբանել է, թե ինչու է խուսափում անձնական կյանքին վերաբերող հարցերին պատասխանելուց.
Միայն մեկ բան կա, որն ավելի կարևոր է, քան քո ընտանեկան կյանքի մասին չխոսելը։ Դա քո ընտանեկան կյանքի մասին չխոսելու պատճառների մասին չխոսելն է։

Այսքանից հետո էլ ի՞նչ խոսես։

Մարդը չի ուզում, որ լրագրողները քիթը կոխեն նրա անձնականի մեջ։
