Տրիպոլիում անհայտ անձինք գրավել են Քադաֆիի ժամանակների պաշտոնյաների պահող բանտը
International newsՄի խումբ զինված մարդիկ Լիբիայում՝ Տրիպոլիի հարավային մասում, բանտ են գրավել, որտեղ պահվում են Մուամար Քադաֆիի ռեժիմի պաշտոնյաները, փոխանցում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով դատական մամիններում աղբյուրին:
Բանտի հսկիչները ստիպված էին նահանջել, երբ ազգային համաձայնության կառավարության նկատմամբ չեզոք զինված մարդիկ այն գրոհել են, հայտնել են աղբյուրները՝ նշելով որ երկու հսկիչ սպանվել է:
Լիբիայում հիմա երկիշխանություն է՝ երկրի արեւելքում, Թոբրուք քաղաքում նիստեր է անցկացնում ժողովիրդի ընտրած խորհրդարանը, իսկ արեւմուտքում, մայրաքաղաք Տրիպոլիիում կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրոպայի աջակցությամբ ձեւավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաեզ Սարաջի ղեկավարությամբ: