Լուսանկարիչն ապացուցում է, որ մարդկանց դեմքն այդքան էլ կարևոր չէ ֆանտաստիկ լուսանկարներ ստանալու համար. ֆոտոշարք
LifestyleԼեհ լուսանկարչուհի Իվոնա Պոդլասինսկան հաճախ էր քննդատության ենթարկվում անդեմ լուսանկարեր անելու համար, ուստի վերջերս նա որոշեց մի ֆանտաստիկ ֆոտոշարք հեղինակել, որի գլխավոր հերոսները հիմնականում խաղացող, հեծանիվ քշող կամ ուղղակի զբոսնող երեխաներն են` պատկերված մեջքով:
Իվոնան Bored Panda կայքին պատմել է, որ վերջերս իր ընկերներից մեկը հրապարակել է իր աշխատանքներից, և նա մտածել է` արդյո՞ք դրանք կարող են տեղ գտնել նաև լեհական կայքերում: Սկզբից ոգեշնչվել է այդ գաղափարով, սակայն հետո պարզվեց, որ մարդիկ միայն բացասական մեկնաբանություններ են գրում աշխատանքների վերաբերյալ:
Օգտատերերը այն համոզմունքին էին, որ լուսանկարներն անիմաստ են, քանի որ դրանցում երևում է միայն երեխաների մեջքը:
Այս քննադատություններից հետո նա որոշ ժամանակով մի կողմ է դնում ֆոտոխցիկը: Սակայն հետո որոշում է, որ պետք է շարունակի աշխատանքը ու բոլորին ապացուցի, որ նրանց չի հաջողվի վերացնել իր կիրքն ու գրավչությունը լուսանկարչության հանդեպ:
Ստորև ներկայացված ֆոտոշարքն ապացույցն է այն բանի, որ ամենևին էլ պարտադիր չէ դեմքեր պատկերել` լուսանկարներն ավելի հետաքրքիր դարձնելու համար:









