Կոֆեինն օգնում է ավելի երջանիկ լինել
LifestyleԳերմանացի գիտնականները մի քանի հետազոտություն են կատարել, որի արդյունքում եզրակացրել են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը նպաստում է, որ մարդը դառնա ավելի երջանիկ և սկսի տեսնել կյանքի ավելի լուսավոր կողմերը:
Գիտնականների անցկացրած փորձին մասնակցել է 66 մարդ: Նրանց բաժանել են 2 խմբի, մի խմբին տվել են կոֆեին (օրական 2-3 բաժակ սուրճին համարժեք) պարունակող դեղահաբ, մյուսներին` պլացեբո: Դրանից հետո փորձի մասնակիցները պետք է ընտրեին հնարավորինս շատ դրական բառեր, որոնք արագորեն երևացել են համակարգչում:
Արդյունքում` այն խմբի անդամները, որոնց տվել էին կոֆեին պարունակող դեղահաբ, 7%-ով ավելի հաջող են գլուխ հանել առաջադրանքից, քան երկրորդ խումբը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: