Գերմանիայի առաջնության 8-րդ տուրից հետո Whoscored-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների միջին գնահատականը: Առաջատարը ակումբի կիսապաշտպան Մարկո Ռոյսն է: Նա խաղադաշտում անցկացրել է 254 րոպե և դարձել մեկ գոլի և երկու գոլային փախանցման հեղինակ: Կիսապաշտպանի միջին գնահատականն է 7.69 Դորտմունդցիների կազմում երկրորդը Հայստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Կսիապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 364 րոպե և ստացել 7.35 գնահատականը: Երրորդ հորիզոնականում է ակումբի հույն պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Նա խաղադաշտում անցկացրել է 640 րոպե և ստացել 7.2 գնահատականը: