British Airways-ը կվերականգնի չվերթների բնականոն իրականացումը մայիսի 28-ից
International news
Բրիտանական British Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ մայիսի 28-ից կվերականգնի Հիթրոու և Գեթվիք օդանավակայաններից չվերթների իրականացումը:
Այս մասին ասվում է ավիաընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում, ըստ որի՝ չվերթների տեղափոխումից հնարավոր է՝ ուշացումներ լինեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ British Airways-ը տեխնիկական խնդիրների պատճառով չեղարկել էր Հիթրոուից և Գեթվիքից իրականացվելիք բոլոր չվերթները: