Yerevan, 05.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տորթը շոկոլադով ձևավորելու հինգ եղանակ

Lifestyle

Բավական չէ միայն համեղ տորթ թխել, հարկավոր է նաև այն գեղեցիկ զարդարել: Կարծում եք տնային պայմաններում դա հնարավոր չէ՞: Սովորական բլիթից իսկական արվեստի գործ  ստեղծել հնարավոր է նաև տանը, առանց մեծ ծախսերի և զարդարելու թանկ պարագաների: Ձեզ անհրաժեշտ է միայն շոկոլադ և ստեղծագործելու, զարմացնելու և հիացնելու ցանկություն:  

Տորթերը զարդարելու համար շոկոլադը համարվում է անհրաժեշտ բաղադրամաս: Բացի այնպիսի օգտակար հատկություններից, ինչպիսին են խոլեստերինի քանակը արյան մեջ իջեցնելու, տրամադրությունը բարձրացնելու և մտավոր աշխատանքին նպաստելու, շոկոլադը հարուստ է համերի բազմազանությամբ՝ սկսած մեղմ սերուցքայինից մինչև արտահայտիչ դառը համը: Սա է պատճառը, որ շոկոլադ պարունակող խորտիկը միաժամանակ և համեղ և օգտակար: Շոկալադը ստեղծագործելու մեծ հնարավորություններ է ստեղծում: Համոզվելով շոկոլադի օգտակար, համեղ և գեղեցիկ լինելու մեջ, «Խոհարարական Էդեմը» որոշեց Ձեզ ծանոթացնել տորթերի ձևավորման 5 եղանակի հետ: 

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ

Եղանակ առաջին - աժուր

Երբեմն մտածել ե՞ք, թե ինչպես են ստեղծվում բարակ, նուրբ, շոկոլադե ցանցերը, շղթաները: Դա այնքան էլ դժվար չէ: Ձեզ անհրաժեշտ է մագաղաթյա թուղթ, նրբաթիթեղ, փոքր թիակ և շոկոլադ, որը հարկավոր է հալեցնել գոլորշու վրա: Այժմ ժամանակն է կողմնորոշվելու, թե ինչ նախշ եք ուզում ստանալ: Եթե հետաքրքիր մտքերը բացակայում են, կարելի է ինտերնետից ընտրել դուր եկած նախշը, տպել, իսկ հետո մատիտի օգնությամբ տեղափախել այն նրբաթիթեղի վրա: Մագաղաթե թղթից պատրաստել փոքր տոպրակ, կտրել ծայրը, հալեցված շոկոլադը լցնել տոպրակի մեջ և զգուշորեն սեղմելով, շոկոլադը տարածել նախշի գծերի վրայով: Երբ ամբողջ նախշը կլինի շոկոլադեպատված, այն մեկ ժամով տեղափոխեք սառնարան: Շոկոլադը պնդանալուց հետո, փոքրիկ թիակով զգուշորեն առանձնացրեք այն նրբաթիթեղից: Հաշվի առեք, որ այդպիսի նախշերը չափազանց փխրուն են: Նուրբ շոկոլադե նախշերով կարելի է զարդարել տորթերը, պաղպաղակը կամ այլ դեսերտ: 

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ

Եղանակ երկրորդ - տաշուկ

Կարող է թվալ, թե տորթերի զարդարանքը տաշուկով հասցրել է ձանձրացնել: Իսկ Դուք փորձեք օգտագործել տարբեր գույների և երանգների շոկոլադ, տարբեր չափերի և ձևերի տաշուկներ: Գոյություն ունի տաշուկներով տորթը զարթարելու կա մի քանի եղանակ: Օրինակ՝ վերցնել սովորական շոկոլադե սալիկը և տեղադրել ոչ սառը տեղում: Երբ շոկոլադը կփափկի, մեծ, սուր դանակով անկյան տակ բարակ շերտով կտրեք այն: Շոկոլադը կոլորվի: Արդեն պատրաստի տաշուկը դրեք սառնարան և սառչելուց հետո զարդարեք տորթը: Ավելի մանր տաշուկ կարելի է ստանալ քերիչի օգնությամբ: Իսկ, եթե հալեցնել սպիտակ շոկոլադը և ավելացնել կերակրի ներկող նյութ, կարելի է ստանալ ցանկացած գույնի տաշուկ: 

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ

Եղանակ երրորդ – ալիքաձև

Տարբեր տեսակի ալիքները և ժապավենները բավական գեղեցիկ և ոչ շատ տարածված զարդարանքներ են: Իսկ պատրաստվում են դրանք բավականին հեշտ: Հարկավոր է մի քիչ հաստ նրբաթիթեղ, պոլիէթիլենային թաղանթ, փոքր թիակ և երկու գրտնակ: Եթե հարկավոր է ստանալ սովորական ալիքներ, օգտվեք հաստ պոլիէթիլենային թաղանթից: Կտրտեք այն Ձեզ հարկավոր լայնությանբ և երկարությանբ, թիակով քսեք վրան հալեցված շոկոլադը: Դրանից հետո, գրտնակի օգնությամբ տեղափոխեք ստացված ժապավենները սառնարան: Արդեն սառած շոկոլադի եզրերը զգուշորեն կտրել և միայն դրանից հետո հեռացնել թաղանթը: Այսպիսով ալիքները պատրաստ են: Եթե հարկավոր է ստանալ ավելի բարդ ձև, վերցրեք ավելի հաստ նրբաթաղանթ, տվեք նրան այն ձևը, որը ի վերջո ցանկանում եք ստանալ: Դրանից հետո քսեք ստացած ձևի վրա հալեցված շոկոլադը և դնել սառնարան 2-3 ժամով: Այդ ժամանակը լրանալուց հետո զգուշորեն հեռացրեք նրբաթիթեղը: Այսպիսի զարդարանքը ցանկալի է պահել սառնարանում մինչ սեղանին մատուցելը: 

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ

Եղանակ չորորդ-տերևներ

Տորթին աշնանային բնապատկերի տեսք կարող է տալ նույնիսկ սկսնակ տնային տնտեսուհին: Դա բարդ չէ և գեղեցիկ է: Հարկավոր կլինեն տարբեր տեսակի ամուր չվնասված տերևներ: Տերևները պետք է լվանալ, լավ ցամաքացնել անձեռոցիկով, հալեցված շոկոլադը վրձինով քսել տերևի այն կողմի վրա, որտեղ տերևի նախշը ավելի լավ է արտահայտված: Պատրաստի տերևները դնել սառնարան 2-3 ժամ, որից հետո զգուշորեն առանձնացնել տերևը շոկոլադից: Տերևները կարելի է պատրաստել տարբեր գույնի շոկոլադներով:  

Տորթերը շոկոլադով ձևավորելու  հինգ եղանակ

Եղանակ հինգերորդ - ժանյակ

Տորթը ժանյակով զարդարելն այնքան էլ հեշտ չէ և պահանջվում է ժամանակ ու համբերություն: Շոկոլադե ժանյակ պատրաստելու համար անհրաժեշտ են Ժանյակաձև անձեռոցիկ, մագաղաթե թուղթ, սկուտեղ: Մագաղաթյա թղթից պատրաստել տոպրակ, կտրել ծայրը և հալեցված շոկոլադը լցնել մեջը: Սկուտեղի վրա դնել անձեռոցիկ, վրայից մագաղաթյա թուղթ, կրկնելով անձեռոցիկի նախշը, զգուշորեն շոկոլադեպատել թուղթը և 3 ժամ սկուտեղով դնել սառնարանում: Ստացված նախշը թիակի օգնությամբ առանձնացնել թղթից և տեղափոխել տորթի վրա: Շոկոլադը Ձեր առջև բացում է ստեղծագործելու մեծ հնարավորություններ: Ձեր տորթերը կլինեն օրիգինալ և եզակի: Կարևոր է, որ օգտագործեք որակով շոկոլադ, որը տաք սենյակում արագ չի հալվի: 

 

Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney