Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դաշնակահար Արկադի Վոլոդոսը մենահամերգով հանդես կգա Երևանում

Culture

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում առաջին անգամ Երևան և ընդհանրապես տարածաշրջան կժամանի հանրահայտ դաշնակահար ԱրկադիՎոլոդոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրա բացառիկ մենահամերգը տեղի կունենա հունիսի 8-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: Վիրտուոզ դաշնակահարը կկատարի Շոպենի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները:

Գերաստղին բնութագրում են որպես «չգերազանցված վիրտուոզ և ռոմանտիկ երաժշտական պատումների իրական վարպետ»: Վոլոդոսն այն երաժիշտներից է, ովքեր հատուկենտ համերգներ են ունենում տարվա ընթացքում:

Վոլոդոսն ընտրում է մի շարք եվրոպական քաղաքներ, որտեղ իրեն հաճելի է հանդես գալը և շարունակաբար մերժում առավել հեռու գտնվող քաղաքներ մեկնելու առաջարկները: Վոլոդոսի համերգների տոմսերը սպառվում են համերգից ամիսներ առաջ, իսկ բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներ տարիներ ի վեր սպասում եմ նրան հյուրընկալելու հնարավորությանը:

Երկարամյա բանակցությունները վերջնականապես պսակվեցին հաջողությամբ, և նշանակվեց Երևանյան համերգի օրը: Արկադի Վոլոդոսը, համաձայնելով գալ այս աշխարհամաս, լրջորեն քննարկել և հաշվի է առել “Երևանյան հեռանկարներ” փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը: Նրա հետ Երևան է ժամանելու “Ստեյնվեյ ընդ սանս” ռոյալների հայտնի մասնագետներից մեկը, ով երկու օրում պետք է նախապատրաստի Արամ Խաչատրյան համերգասրահի ռոյալը Արկադի Վոլոդոսի մենահամերգի համար:

Արկադի Վոլոդոսը ծնվել է 1972 թ. Սանկտ Պետերբուրգում: Ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Գալինա Եղիազարովայի հետ, այնուհետև շարունակել կրթությունը Փարիզում և Մադրիդում։ 1996-ին Նյու Յորքում կայացած հիշարժան առաջնելույթից մինչ այժմ Արկադի Վոլոդոսը մենահամերգներով և հռչակավոր նվագախմբերի նվագակցությամբ հանդես է գալիս ողջ աշխարհում։ Նա կանոնավոր կերպով ելույթներ է ունենում Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Մուզիքֆերայնում, Լոնդոնի արքայական փառատոնային համերգասրահում, Ամստերդամի Կոնսերտգեբաուում, Շանզելիզե թատրոնում։ 2002 թվականին Զա լցբուրգի փառատոնում ահռելի արձագանքի արժանացած առաջնելույթից հետո նա յուրաքանչյուր տարի հրավիրվում է մասնակցելու այդ փառատոնին։ Վոլոդոսը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի նվագախումը, Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիան, Ցյուրիխի «Թոնհալե» նվագախումբը, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ամստերդամի արքայական Կոնցերտգեբաու նվագախումբը և Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

2013-ին համերգներով շրջագայել է Վիեննայում, Լոնդոնում, Լայպցիգում և Փարիզում՝ Լայպցիգի «Գևանդհաուս» նվագախմբի և Ռիկարդո Շայիի հետ։ 2014-2015 թթ. համերգաշրջանի շրջանակում Արկադի Վոլոդոսը եղել է Բեռլինի համերգասրահի հրավիրյալ արտիստ, որտեղ ելույթ է ունեցել դաշնամուրային կոնցերտների, մենահամերգների և կամերային երաժշտության ութ տարբեր ծրագրերով։ Երկու անգամ ելույթ է ունեցել Զալցբուրգում՝ Զատկի փառատոնին՝ Դրեզդենի պետական նվագախմբի ու Դանիել Գատիի հետ, ինչպես նաև 2015-ի ամառային փառատոնի շրջանակում՝ այս անգամ արդեն մենահամերգով։

Փարիզի ֆիլհարմոնիայում հանդես է եկել Փարիզի նվագախմբի և Ջեյմս Կոնլոնի հետ։ 2015-2016 թթ. համերգաշրջանը նշանավորվեց Զալցբուրգի փառատոն իր վերադարձով` Համբուրգի հյուսիսգերմանական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ։ Ընթացիկ համերգաշարի շրջանակում ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգում, Բեռլինում (համերգասրահ), Ցյուրիխում, Բեռնում, Մյունխենում, Լուգանոյում, Ժնևում, Բոլոնիայում, Բռեսկիայում և Բերգամոյում, ինչպես նաև Ամստերդամում, Լայպցիգում և Բարսելոնայում։

Նրա «Վոլոդոսը նվագում է Լիստ» ձայնասկավառակն արժանացել է բազմաթիվ պատվավոր մրցանակների։ 2010-ին Մուզիքֆերայնի իր մենահամերգը թողարկվել է տեսասկավառակով ու ձայնասկավառակով և արժանացել միջազգային քննադատական խանդավառ գովեստների։ Իր սոլո ալբոմը՝ նվիրված կատալոնացի կոմպոզիտոր Ֆրեդերիկ Մոմպուին, արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի և «Էխոփրայզի»։ Վերջերս թողարկված «Բրամս» ձայնասկավառակն արժանացել է «Դիապազոն Դ՛ Օր»-ի՝ գերելով լսարանին և ողջ երաժշտասեր հանրությանը։

 

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education