Yerevan, 22.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՍԱՊԾ պատվիրակությունը մասնակցել է ԿԱՀԿ գագաթաժողովին

Society

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում ընթացող՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով.

«ՍԱՊԾ անասնաբուժության ոլորտի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են ԿԱՀԿ-ի կողմից կազմակերպվող մասնագիտական աշխատաժողովներին, իսկ Ծառայությունն ամբողջությամբ ինտեգրված է իրազեկման գործող՝ կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական «WAHIS» համակարգին: Նշենք, որ նախորդ տարեվեջին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց տարածաշրջանային աշխատաժողով՝ ԿԱՀԿ-ի անդամ 39 պետությունների պատվիրակների մասնակցությամբ՝ նվիրված այս տեղեկտատվական համակարգի կիրառմանը:

Գագաթաժողովի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԿԱՀԿ-ի գլխավոր տնօրենի, կազմակերպությանն անդամակցող՝ տարբեր երկրների պատվիրակությունների, ինչպես նաև ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների հետ՝ ձեռք բերելով մի շարք պայմանավորվածություններ և նախանշելով համագործակցության նոր ծրագրեր:

Մասնավորապես, ԿԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Մոնիկա Էլոիտի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Ներկայացվել է մեր հանրապետության անասնահամաճարակային իրավիճակը և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի ընթացքում, այդ թվում և՝ անցումը սպանդանոցային ծագման մսի ձեռքբերմանը և գյուղատնտեսական կենդանիների համարակալման ներդրմանն ուղղված աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԱՀԿ! -ի փորձագետները 2017 թվականին այցելեն Հայաստան` անասնաբուժական ծառայությունների կարողությունների գնահատման (PVS) նպատակով:

Հաշվի առնելով Հայաստանում անցկացվող հակահամաճարակային միջոցառումները և գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման նպատակով հաջողությամբ իրականացվող պատվաստումների պետական ծրագիրը՝ քննարկվել է հանրապետությունում դաբաղի և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի շճահետազոտության պլանը ԿԱՀԿ-ի կողմից կազմելու ու հաստատելու գործընթացն այս տարի սկսելու հնարավորությունը: Այն էականորեն կբարձրացնի անասնաբուժական ծառայությունների որակը և վստահությունը հայկական կենդանական ծագման մթերքների նկատմամբ՝ դրանով իսկ լուրջ խթան հանդիսանալով արտահանման համար: 

Հայկական պատվիրակությունը նաև երկկողմ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակների հետ՝ քննարկելով անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման ու արտահանման, տարանցիկ փոխադրման, անասնաբուժական պահանջների, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի հետ կապված հարցեր: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել այդ գործընթացները նշված երկրների հետ ավելի արդյունավետ և դյուրին դարձնելու վերաբերյալ պայմանավորվածություններ: ԱՄԷ պատվիրակ, Կլիմայի փոփոխության և բնապահպանության նախարարության կենդանիների առողջության և զարգացման վարչության տնօրեն դոկտոր Մաջեդ Ալքասսիմիի հետ քննարկվել են Հայաստանից գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագման մթերքի արտահանման հնարավորությունները, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն այդ մասին:

Սաուդյան Արաբիայի բնապահպանության, ջրի և գյուղատնտեսության նախարարության ախտորոշիչ անասնաբուժական լաբորատորիաների տնօրեն դոկտոր  Մոհամմեդ Ալբլոլի հետ բանակցություններ են վարվել՝ Հայաստանից կենդանիների և կենդանական ծագման մթերքների արտահանման նպատակով. առաջիկայում նախատեսվում է Սաուդյան Արաբիայի մասնագետների այցը Հայաստան: Իրանի Իսլաման Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական կազմակերպության պետ դոկտոր Մեհդի Քալաջիի հետ քննարկվել են արտահանման ընթացիկ հարցեր:

Հանդիպում է տեղի ունեցել նաև Ավստրիայի առողջապահության նախարարության սպառողների առողջության վարչության գլխավոր անասնաբույժ Ուլրիխ Հերզոգի հետ` օրակարգում ունենալով գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրման և այդ գործընթացին Ավստրիական զարգացման գործակալության կողմից հնարավոր աջակցության հարցը:

 Գագաթաժողովի շրջանակներում հայկական պատվիրակությունը Եվրասիական տնտեսական միության լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է ԵԱՏՄ տարածաշրջանային խնդիրներ՝ անասնաբուժության ոլորտում համագործակցության, համատեղ ուսումնասիրությունների անցկացման, միասնական պահանջների պահպանման, սուր վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման վերաբերյալ:

Գործընկերների հետ քննարկումները՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի նոր մոտեցումների մասին, հնարավորություն են տալիս առավել արդյունավետ իրականացնել վերահսկողությունը ոլորտում՝ հետևելով նոր զարգացումներին, նվազագույնի հասցնելով հնարավոր ռիսկերը, միաժամանակ՝ նոր հնարավորություններ ստեղծելով արտահանման  համար»:

 

New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook