Վենեսուելայի ընդդիմությունը հայտնել Է բողոքի ակցիաների ընթացքում գրեթե 250 տուժածների մասին
International newsԸնդդիմությունը պնդում Է, որ մայիսի 29-ին Վենեսուելայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել Է գրեթե 250 մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Nacional պորտալը: Ընդդիմադիրների առաջնորդ, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսի խոսքով՝ տուժել Է 247 մարդ, նրանցից 6! 5-ը վիրավորվել Է երկաթակոճղերով, 66-ը՝ կոտորուքով, 90-ը շնչահեղձություն Է ստացել գազերից, չորս քաղաքացիներ կոտրվածքներ ունեն, 22-ը ծեծված են:
Ընդդիմությունը հարձակումների համար մեղադրել Է ուժայիններին, ինչպես նաեւ կառավարության կողմից ընդհարումներին ներգրավված՝ քրեական անցյալով անձանց:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում շարունակվում են բողոքի ակցիաները: Երկրի քաղաքացիները դժգոհություն են հայտնում տնտեսական իրավիճակից եւ պահանջում են վաղաժամկետ ընտրություններ: