Yerevan, 09.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Օրվա աստղագուշակ

Lifestyle

Խոյ: Աշխատանքային խնդիրներն այնքան էլ բարդ չեն, որքան թվում են, հետևաբար դրանք չարժե սրտին մոտ ընդունել: Ղեկավարության հետ որոշ տարաձայնություններ կծագեն:Այդ ամենի շուրջ փոքր-ինչ կմտահոգվեք, սակայն շուտով կհաջողվի հարթել խնդիրները և վերականգնել հարաբերությունները: Աջակցություն կստանաք այն գործընկերներից, որոնց երբեք ձեզ կողմնակից չեք համարել:

Հրաշալի օր է սիրային ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Նոր ծանոթությունները դրական լիցքեր կպարգևեն: Միայն թե աշխատեք չսիրահարվել, այսօր դրա ժամանակը չէ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, թեև օրվա ընթացքում դժվարությունները բացառված չեն, սակայն ընդհանուր առմամբ, այն բարեհաջող կդասավորվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, ֆինանսական վիճակի բարելավում: Չկորցնեք որևէ նոր բան սովորելու նաև վերապատրասվելու հնարավորությունները:

Մի թուլացեք և թույլ մի տվեք,որ իրադարձություններն իրենց հունով ընթանան: Հաջողության կհասնեք, եթե վճռականություն դրսևորեք և ինքներդ ընտրեք ձեր ուղին: Այսօր ցանկացած վեճից հաղթող դուրս կգաք:

Երկվորյակ: Հնարավոր է բախում ուժեղ մրցակցի հետ: Արդար պայքարում հաղթանակ տանել հեշտ չի լինի: Ստիպված կլինեք որոշ խորամանկությունների դիմել: Այդպիսով ոչ մեկի չեք վնասի, բայց և ցանկալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է գլուխ բարձրացնեն որոշ հին խնդիրներ, որոնց մասին արդեն մոռացել էիք: Փորձեք զերծ մնալ վեճերից, դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Մտերիմները սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե կիսվեք նրանց հետ ձեզ անհանգստացնող  խնդիրներով:Փորձեք հնարավորինս անկեղծ լինել, այսօր դա անհրաժեշտ է ընտանիքում և անձնական հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից օրը լավ կդասավորվի, անգամ ամենահամարձակ սպասելիքները կարդարանան:Համոզված եղեք,աստղերն այսօր ձեր կողմից են: Նոր նախագծերը շահեկան կլինեն: Կարող եք քննարկել ձեր կարիերայի հետագա զարգացմանը նաև աշխատավարձի բարրձրացմանը վերաբերող որոշ հարցեր: Շատ Խեցգետիններ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:

Օրվա երկրորդ կեսին, առանց որևէ պատճառի, տրամադրությունը կարող է փչանալ: Զգացմունքային դաշտն անկայուն է, հանգստություն պահպանել չի ստացվի: Բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:Կվիճեք մտերիմների հետ:

Առյուծ: Լարված օր է սպասվում: Այսօր քչերին կհաջողվի հանգստություն պահպանել:  Հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր վաղուց կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում, հասցրել են ճանաչել ընկերներին և հակառակորդներին, վստահ են իրենց իրավացիության մեջ: Նշանի մյուս ներկայացուցիչներն այսօր լի են կասկածներով, ամեն տեսակ տագնապներով:

Որքան էլ ինքնավստահ լինեք, միևնույն է, իրականում աջակցության կարիք շատ ունեք: Այսօր կարող եք ապավինել այն ընկերներին, ովքեր լավ գիտեն ձեր ուժեղ և թույլ կողմերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը լավ կդասավորվի անգամ այն Կույսերի համար, ովքեր հաջողության հասնելու նպատակով ոչինչ չեն ձեռնարկի: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են զարգանում, և դրա համար ստիպված չեք ջանքեր գործադրել: Սիրելին կես խեսքից կհասկանա ձեզ և ամեն կերպ կփորձի ուրախացնել:

Կշեռք: Այսօր կարող են մտահոգել շաբաթվա սկզբին ծագած հարցերը: Իրադարձություններին հնարավորինս հանգիստ վերաբերվեք: Ի վերջո, բոլոր հարցերն էլ լուծումներ կգտնեն: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Ավելի հետաքրքիր աշխատանքի անցնելու հնարավորություն կունենաք: Հարմար օր է սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաև այլ միջոցառումների  մասնակցելու համար:

Ընտանեկան վեճերից կհաջողվի խուսափել, եթե հրաժարվեք որոշ կարևոր հարցեր քննարկել: Միևնույն է, այսօր չի հաջողվի վերջնական որոշում կայացնել, հետևաբար, անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ և նյարդեր ծախսել չարժե: Երեխաներին ուրախացնելու առիթը բաց չեք թողնի:

Կարիճ: Այսօր հնարավոր են նոր բացահայտումներ, հաճելի անակնկալներ: Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչում և այսօր լիարժեք կդրսևորեք այն: Նոր մտահաղացումներն, ինչպես հարկն է, չեն գնահատվի, սակայն սկսեք ձեր գաղափարները կյանքի կոչել: Ընթացքում կողմնակիցներն անպայման կհետևեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր, հիմնականում ֆինանսական հարցերի շուրջ: Ձեր շռայլությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:Թեև սրտի խորքում ընդունում եք ձեր սխալը, սակայն միևնույն է, կհրաժարվեք հետևել մտերիմների խորհուրդներին:

Աղեղնավոր: Նրանք, ովքեր սիրում են դժվարություններ հաղթահարել, այսօր չեն ձանձրանա: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են քիչ ջանքեր գործադրել, ապա չնչին հաջողությունների կհասնեն, այն էլ իրենց համար ոչ այնքան կարևոր ոլորտում: Այս մոտեցումը նաև շահեկան է, քանզի կհաջողվի խնայել ուժերը՝ հետագայում սիրելի գործով զբաղվելու համար:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Սիրային ժամադրությունը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները: Կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Եթե նոր կյանք սկսելու ցանկություն ունեք, ապա այսօր հրաշալի օր է առաջին քայլն անելու համար:

Այծեղջյուր: Հետաքրքիր իրադարձություններով լի, անմոռանալի օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է առավել զգուշավոր լինել մարդկանց հետ շփումներում: Փորձեք հեռու մնալ վատատես, մռայլ մտքերի տեր, բացասական լիցքեր հաղորդող անձանցից,  քանզի նրանց տրամադրությունը կարող է ձեզ փոխանցվել:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ծայրահեղ ուշադիր կլինեն մտերիմների նկատմամբ, կփորձեն իրականացնել  վերջիններիս ցանկությունները: Սիրելին հավանության կարժանացնի ձեր բոլոր մտահաղացումներն ու կօգնի իրագործել դրանք:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք որոշ խնդիրներ լուծել, սակայն ընթացքում ամեն բան կկարգավորվի: Նշանի շատ ներկայացուցիչներ  մասնագիտական նշանակալի հաջողություններ, լուրջ ձեռքբերումներ կունենան: Կարող եք զբաղվել ինքնագովազդով, հպարտանալ սեփական հաղթանակներով:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան, եթե համառությունը մի կողմ դնեք և որոշ զիջումների գնաք: Սիրո անսպասելի խոստովանությունը  ոչ այնքան կուրախացնի, որքան կզարմացնի ձեզ:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, այն չի անդրադառնա միայն ֆինանսական հարցերի վրա: Խելամիտ կգտնվեք, եթե հետաձգեք խոշոր գնումները, կարևոր գործարքները : Ձեզ մոտ կանխիկ խոշոր գումար ունենալը ցանկալի չէ: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք , ովքեր նախապես ձեռք կբերեն համախոհներ և ստիպված չեն լինի միայնակ գործել:

Բարեհաջող օր է հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների մասնակցելու, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ուրախանալու շատ առիթներ կունենաք, կբարձրացնեք սիրելիների տրամադրությունը:

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms