Մեյը հայտարարել է, որ «բարդ կին» է լինելու Brexit-ի հարցով բանակցություններում
International newsՄեծ Բրիտանիան, հնարավոր է, Եվրամիության կազմից դուրս գա՝ առանց գործարք կնքելու, եթե երկրին առաջադրված պայմանները շահեկան չլինեն: Sky News-ի եթերում Ջերեմի Քորբինի հետ նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա ելույթում բազմիցս կրկնել է, որ «ավելի լավ է առանց գործարքի, քան վատ գործարք». այս կարգախոսը նա հնչեցրել էր դեռեւս հունվարին:
«Բանակցությունների ընթացքում հարկավոր է հասկացնել, որ ամեն գնով գործարքի չես գնա»,- ասել է Մեյը եւ հավելել. «Ես կհասկացնեմ, որ բարդ կին եմ»: