Րաֆֆի Ալթունյանը՝ «Ես քեզ գտա» երգի, Հայկ Պետրոսյանի հետ համագործակցելու և Մոսկվայում տեսահոլովակ նկարահանելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգահան, երգիչ Րաֆֆի Ալթունյանն օրերս նոր տեսահոլովակ է թողարկել՝ իր հեղինակային «Ես քեզ գտա» երգի հիման վրա:
Life.panorama.am-ի հետ զրույցում Րաֆֆին պատմել է նոր աշխատանքի մասին, ինչպես նաեւ խոսել առաջիկա անելիքներից:
Երգահանը որոշել է այսուհետ ավելի շատ կենտրոնանալ իր անհատական գործունեության վրա.
«Վերջին տարիներին այնքան շատ էի ստեղծագործում, որ մի տեսակ ժամանակ չէր մնում իմ անհատական գործունեությամբ զբաղվելու համար: Սակայն ակումբում աշխատելուցս եւ վերջին երգերիցս հետո հասկացա, որ հանդիսատեսին դուր է գալիս այն, ինչ անում եմ ու որոշեցի այսուհետ ավելի ակտիվ լինել՝ որպես երգիչ: Միաժամանակ, վստահեցնում եմ, որ երգչի կարիերաս հաստատ չի խոչընդոտի ստեղծագործական աշխատանքիս: Կփորձեմ համատեղել ու լավ արդյունք ստանալ»,- պատմեց երգահան, երգիչը:
Շարունակությունը՝ այստեղ: