Պատմական կերպարներ, որոնք հոգեկան լուրջ խանգարումներ են ունեցել
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հանճարության և տարօրինակության համադրումը կա ոչ միայն արվեստի մարդկանց մոտ, այլ նաև քաղաքական շատ առաջնորդների, գիտնականների մոտ, որոնք հոգեկան խանգարումներ ունեին:
1. Աբրահամ Լինկոլն

Ժամանակակիցները Լինկոլնի խորը տխրության շրջանը և անգամ ինքնասպանության վերաբերյալ մտքերը նկարագրել են որպես մելանխոլիա: Այսօր մենք գիտենք, որ Ամերիկայի 16-րդ նախագահը տառապել է կլինիկական դեպրեսիայից, որը կտրել է նրան իր երիտասարդությունից այն ժամանակ, երբ դեռ սովորական փաստաբան էր Իլլինոյսում:
2. Նիկոլա Տեսլա

Սերբ հանճար-գյուտարար Նիկոլա Տեսլան տառապում էր ծանր օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումով հասուն կյանքի ողջ ընթացքում: Նա տանել չէր կարողանում թանկարժեք իրերը կամ կլոր առարկաները և չէր դիպչում մազերին: Տարված էր 3 թվանշանով:
3. Վինսենթ վան Գոգ

Էքսցենտրիկ նկարիչը տարբերվում էր տրամադրության կտրուկ փոփոխություններով և տառապում էր պարբերաբար կրկնվող հոգեկան բռնկումներից իր կյանքի վերջին երկու տարիների ընթացքում: 37 տարեկանում ինքնասպանություն է գործել: Հասկանալի լեզվով ասած՝ նրա դիագնոզները ներառում էին դեպրեսիա, երկբևեռ աֆեկտիվ խանգարում, էպիլեպսիա, նաև շիզոֆրենիա, որը, հնարավոր է, ժառանգական էր:
4. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Նա գրել է երաժշտական բարդագույն ստեղծագործությունները, սակայն տարված է եղել նաև պոռնոգրաֆիայով: Նրա նամակների, գրությունների վրա շատ կան դա ապացուցող նկարներ: Նյարդային շարժումների հետ համատեղ այս սերը դեպի վուլգարիզմը խոսում է այն մասին, որ Մոցարտը տառապել է Տուրետի սինդրոմով:
5. Չարլզ Դարվին

Քչերը գիտեն, որ Գալապագոսյան կղզիներ 1831 թ. ճանապարհորդություն կատարելուց հետո Դարվինը գրեթե դուրս չէր գալիս տնից և կյանքի մնացած մասն ապրել է ճգնավորի կյանքով: Ամենայն հավանականությամբ տառապում էր ագորաֆոբիայով և խուճապային խանգարումներով: