Գերմանիան ու Հնդկաստանը մտադիր են 1 մլրդ եվրո հատկացնել համատեղ ինովացիոն ծրագրերին
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պայմանավորվել են ամեն տարի 1 մլրդ եվրո հատկացնել համատեղ ինովացիոն նախաձեռնությունների իրականացման համար:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, այս մասին քաղաքական առաջնորդները հայտարարել են մայիսի 30-ին Բեռլինում կայացած երկկողմ կառավարական խորհրդակցությունների ավարտին:
Խոսքը այնպիսի նախագծերի մասին է, ինչպիսիք են էներգիայի վերականգնվող աղբյուրները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներգրավումը քաղաքային ենթակառուցվածքների կառավարման գործում:
Մերկելն ընդգծել է, որ Բեռլինը կաջակցի Նյու Դելիին կլիմայի հարցով Փարիզում կնքված համաձայնագրի իրականացման գործընթացում: