10 անհավանական փաստեր Բիլ Գեյթսի մասին, որոնք քչերը գիտեն
LifestyleBlogNews-ը գրում է.
Բիլ Գեյթսը աշխրհահռչակ ամերիկացի բիզնես մագնատ է, ով առավել հայտնի է Microsoft ընկերությունը հիմնադրելու և աշխարհի ամենահարուստ մարդը լինելու համար։ Նրա ունեցվածքը 2017 թվականին կազմում է $88.5 միլիարդ ամերիկյան դոլար։ Դժվար է անգամ պատկերացնելը, թե ինչ ահռելի գումար է դա։ Գեյթսը նաև հայտնի է հսկայական բարեգործական գործունեությամբ, որի շրջանակներում բիզնես մագնատը միլիարդավոր դոլարների օգնություն է տրամադրում կարիքավոր և զարգացող երկրների առավել աղքատ բնակչությանը։
BlogNews-ը համոզված է, որ նմանատիպ հանճարի մասին պետք է իմանա յուրաքանչյուրը, այդ իսկ պատճառով էլ հավաքել է Բիլ Գեյթսի մասին անհավանական փաստեր, որոնք շատ քչերին են հայտնի։
- Բիլ Գեյթսը միշտ երազել է միլիոնատեր դառնալ 30 տարեկան հասակում, սակայն 31 տարեկանում արդեն միլիարդատեր էր։
- Եթե Գեյթսը պետություն լիներ, ապա կլիներ աշխարհի 63-րդ ամենահարուստ երկիրը։
- Իր ահռելի ունեցվածքը Բիլ Գեյթսը կտակել է բարեգործական հիմնադրամներին՝ սեփական երեխաներին թողնելով ընդամենը 10-ական միլիոն ամերիկյան դոլար։
- 1977 թվականին Գեյթսին ձերբակալել են Նյու Մեքսիկոյում՝ կարմիր լույսի տակով անցնելու և առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար։
Բիլ Գեյթսի ջանքերի շնորհիվ հաջողվել է ավելի քան 6 միլիոն կյանք փրկել։
- Բիլ Գեյթսի SAT միավորը 1600-ից 1590 է. դա անհավանական բարձր է։
- Այդ պահի դրությամբ Բիլ Գեյթսը արդեն նվիրաբերել է ավելի քան $28 միլիարդ դոլար։
- Եթե նա ամեն օր $1 միլիոն դոլար ծախսի, ապա իր ունեցվածքը քամուն տալու համար պետք է 218 տարի ապրի։
- Բիլ Գեյթսը փոխել էր իր դպրոցի համակարգիչների կարգավորումներն այնպես, որ իրեն միշտ գցեն շատ աղջիկներ ունեցող դասարաններ։
- Բիլ Գեյթսը ամենաբարդ գործերը ամենաալարկոտ մարդկանց է հանձնարարում, քանի որ նրանք դա անելու ամենապարզ միջոցն են գտնում։