Մոլդովայի վարչապետը մեկնաբանել է ռուս դիվանագետների արտաքսումը
International newsՄոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ ռուս դիվանագետներն արտաքսվել են երկրից, քանի որ իշխանությունները հատուկ ծառայություններից որոշ տեղեկություններ են ստացել, գրում է lenta.ru-ն:
Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե ինչ տեսակի տեղեկությունների են տիրապետել Մոլդովայի իշխանությունները:
«Օրենքները թույլ չեն տալիս դա անել: Դա ամենն է, ինչ կարող եմ ասել այս պահին: Չեմ կարող հայտնել բոլոր շարժառիթները, որոնք ներկայացրել են հատուկ ծառայությունները»,- նշել է Ֆիլիպը:
Մեկ օր առաջ երկրի իշխանությունները հինգ ռուս դիվանագետի անցանկալի անձ են հայտարարել:
Դիվանագետների անունները չեն նշվում, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, նրանց թվում է երկրում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդի օգնական Ալեքսանդր Գրուդինը: Մարտին Մոլդովայի հակահետախուզությունում հայտարարել են, որ նա կապ է պաշտպանել երկրի խորհրդարանի նախկին պատգամավոր Յուրի Բոլբոչանի հետ, որը ձերբակալվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մասին գործի հետաքննության ընթացքում: