Ռուսական թեւավոր հրթիռներն ահաբեկիչների թիրախներ են խոցել Պալմիրայի շրջանում
International newsՌուսաստանի ռազմածովային ուժերի «Ծովակալ Էսսեն» ֆրեգատը եւ «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի չորս թեւավոր հրթիռ են արձակել Պալմիրայի շրջանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օգյեկտների վրա: Արձակումներն իրականացվել են Միջերկրական ծովի արեւելյան մասի ջրատարածքից, ինչի մասին հայտնել են ՌԴ պաշտապանության նախարարությունում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Թիրախներ են դարձել թաքստարանները Պալմիրայից արեւելք ընկած շրջանում, որտեղ գտնվում Էին ծանր տեխնիկա եւ զինյալների կենդանի ուժի կուտակումներ, որոնք ահաբեկիչները փոխադրել Էին Ռաքայից: Բոլոր թիրախները խոցված են»,- նշել են պաշտպանական գերատեսչությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: