ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունն ստուգում Է Թրամփի կտրված գլխի մուլյաժով լուսանկարը
International newsԱՄՆ-ի Գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու Է երկրի նախագահի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար, ստուգում Է սկսել այն բանից հետո, երբ ամերիկացի կատակերգու դերասանուհի Քեթի Գրիֆինը նկարվել Է՝ Դոնալդ Թրամփի «կտրված» գլուխը ձեռքին: Գերատեսչության պաշտոնական Twitter-օգտահաշվում այդ կապակցությամբ հայտնվել Է համապատասխան գրառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 30-ին TMZ հրատարակությունը տարածել Է լուսանկարը, ինչպես նաեւ զետեղել Է նկարահանումների տեսագրությունը: Ավելի ուշ Գրիֆինն իր Twitter-ում ներողություն Է խնդրել այդ լուսանկարի համար: Նա հայտարարել Է, որ «իրավացի չԷր եւ շատ հեռու Է գնացել»:
Ֆոտոսեսիայի հեղինակը Թայլեր Շիլդսն Է, որը հայտնի Է իր սկանդալային գործերով:
On it! @SecretService has a robust protective intelligence division that monitors open source reporting & social media to evaluate threats
— U.S. Secret Service (@SecretService) May 30, 2017