ՄԽ համանախագահները հունիսի 19-ին կլինեն Բաքվում
International newsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 19-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինեն Բաքվում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Մայիսի 30-ին Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ եռանախագահները տասը օրից կլինեն տարածաշրջանում: «Եռանախագահները տասը օրից կլինեն Հայաստանում` Երևանում: Նրանք ցանկություն ունեն գնալ նաև Ստեփանակերտ: Չեմ կարող ասել, թե արդյոք Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել եռանախագահներին, բայց եռանախագահները տասը օրից լինելու են տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,- հայտնել էր Նալբանդյանը: