Աղջիկը գեները ժառանգում է մայրական կողմից
LifestyleԲրիտանացի գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ յուրաքանչյուր կնոջ մոտ մորից լուրջ հիվանդություններ ժառանգելու հավանականությունը բարձր է` 70-80%: Վառ օրինակ է միգրենը: Տարածված են նաև նույն ընտանիքում կանանց դեպրեսիաների, արթրիտների ու կրծքագեղձի քաղցկեղի ժառանգելու բազում դեպքերը:
Բայց, մասնագետների կարծիքով, պարտադիր չէ, որ բոլոր հիվանդությունները փոխանցվեն: Իմանալով ավագ սերնդի հիվանդությունների մասին՝ հարկավոր է ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, հատկապես «ցավոտ» հարցերին: Հաճախակի այցելեք մամոլոգին, եթե տանը եղել է կրծքագեղձի քաղցկեղի դեպք կամ էլ հետևեք սննդակարգին ու հաճախեք սպորտդահլիճներ, եթե ձեր մայրը բարեկազմությամբ աչքի չի ընկել:
Նյութը հրապարակման պատրաստեց Օrer.am-ը: