Քաբուլում ահաբեկչությունն առնվազն 90 մարդու կյանք Է խլել. ԻՊ-ն ստանձնել է պատասխանատվությունը
International newsԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դեսպանատների թաղամասում կատարված ահաբեկչական գործողությունը 90 մարդու կյանք Է խլել, տուժել Է եւս 380 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարությունը: Ինչպես նշում են բժիշկները, զոհերի թիվը կարող Է աճել, տուժածներին տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ, շատերին՝ ծանր վիճակում, նրանց թվում են կանայք ու երեխաներ:
Ահաբեկչական գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը: Պայթյունը տեղի Է ունեցել մայիսի 31-ին տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) Քաբուլի Վազիր Աքբար Խան թաղամասում՝ Գերմանիայի դեսպանատան մերձակայքում: Այստեղ են տեղավորված նաեւ Ճապոնիայի, Իրանի եւ Հնդկաստանի, ինչպես նաեւ մի շարք այլ պետությունների դեսպանատները: Ինչպես հայտնել Է Գերմանիայի դեսպանատան անվտանգության ղեկավար Մոհամադ Իդրիս Սարվարին, զոհվել են աֆղան երկու պահապաններ, երկու հոգի անհայտ կո! րած Է համարվում: Տուժել են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, ինչպես նաև BBC- ի հինգ աշխատակից: Քաբուլի ոստիկանապետ Շահ Հուսեյն Ֆարուքը հաստատել Է, որ պայթեցվել Է ականապատված ավտոցիստեռն:
Ականատեսների հաղորդումների համաձայն, պայթյունի վայրում 15 մետր խորությամբ ձագարափոս Է գոյացել: Մերձակա շենքերն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերված են: Ինչպես հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը, ամբողջովին կամ մասամբ ոչնչացել Է ավելի քան 50 փոխադրամիջոց:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել Է Քաբուլում կատարված ահաբեկչական գործողությունը: Այդ մասին ասված Է Աֆղանստանի ղեկավարի դիվանատան տարածած հայտարարության մեջ:
«Նախագահը խստիվ դատապարտում Է Քաբուլում կատարված հարձակումը, որը տեղի Է ունեցել մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա առաջին օրերին»: Ղանիի խոսքով՝ «ահաբեկիչները նույնիսկ Ռամադան սրբազան ամսվա ընթացքում չեն դադարում սպանել անմեղ մարդկանց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: