Միանգամից ութ երեխա լույս աշխարհ բերած կնոջ ընտանիքը՝ 8 տարի անց. լուսակարներ
Lifestyle2009 թվականին արդեն իսկ վեց երեխա ունեցող Նատալի Սուլմանը լույս աշխարհ բերեց միանգամից ութնյակի։
Նրա բոլոր երեխաներն առողջ ծնվեցին։

Նատալիի բժիշկը միանգամից 12 էմբրիոն էր ներարկել նրա արգանդում, ինչի պատճառով էլ նրան զրկել էին լիցենզիայից, քանի որ սովորաբար ներարկում են 2–3 էմբրիոն։
Դեռ այդ ժամանակ Նատալին, ով ամուսնալուծված էր, ուներ վեց երեխա։

Նատալին որոշեց պայքարել իր 14 երեխաների համար. նա պատրաստվում էր ֆինանսապես նրանց աջակցել առանց հասարակության օգնության։
«Գիտեմ, որ կարող եմ նրանց բոլորին ապահովել, երբ ավարտեմ դպրոցը։ Եթե ես պարզապես բազմոցին նստեի եւ հեռուստացույց դիտեի՝ ոչինչ չանելով, ապա շատ էգոիստ կլինեի»,- նշում է նա։
Նա մի քանի անգամ ֆինանսական շահից ելնելով ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ սեփական ռեալիթի շոուի պայմանագիր է կնքել, սակայն այն այդպես էլ եթեր չհեռարձակվեց։

Վերջերս ութնյակը տոնում էր իրենց ութամյակը։

Այժմ Նատալին իր 14 երեխաների հետ ապրում է Լոս Անջելեսի երեքսենյականոց փոքրիկ տներից մեկում։

