Վաշինգտոնում Թրամփի հյուրանոցում ձերբակալվել է զինված տաղամարդ
International newsԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Trump International Hotel-ում ձերբակալվել է տղամարդ, ով ունեցել է ատրճանակ, ինքնաձիգ և 90 փամփուշտով զինամթերք:
Այդ մասին տեղեկացնում է NBC հեռուստաընկերությունը:
Նրա տեղեկություններով՝ կեսգիշերին Փենսիլվանիա նահանգից 43-ամյա տղամարդը հյուրանոցին է մոտեցել ավտոմեքենայով, որում թաքցված է եղել ավստրիական Glock-23 ատրճանակ և ամերիկյան Bushmaster ինքնաձիգ: Դրանում նաև հայտնաբերվել է 90 փամփուշտ: Տղամարդը սպառնալիքներ է բացականչել, սակայն դեռևւս հայտնի չէ, թե ում նկատմամբ:
Ձերբակալվածին ներկայացվել է անօրինական զենք թաքցնելու մեղադրանք: