Հնդկաստանն Ուկրաինայում արևային էլեկտրակայան կկառուցի
International newsՀնդկական ընկերությունը 500 մլն դոլար կներդնի Ուկրաինայում արևային էլեկտրակայանի կառուցման գործում: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը:
Ինչպես ընդգծել են նախարարությունից, ներդրումներ կատարելու մասին համապատասխան պայմանավորվածությունը կնքվել է ուկրաինացի նախարարի և Ուկրաինայում Հնդկաստանի դեսպանի միջև:
Ուկրաինան և Հնդկաստանը պայմանավորվել են նաև ուկրաինա-հնդկական առևտրային և տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հանդիպում անցկացնել մինչև տարեվերջ: Կողմերը մտադիր են նոր համատեղ նախագծեր մշակել IT ոլորտի, ենթակառուցվածքների ու արդյունաբերության հարցերով:
Հիշեցնենք, որ Հնդկաստանն ու Գերմանիան ներդրումային պայմանագիր են կնքել համատեղ ծրագրերի իրագործման շուրջ: