Ինչի՞ նախանշաններ են ախորժակի կորուստը, գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը, հոգնածությունը
LifestyleՕրգանիզմն անընդհատ վիտամինների ընդունման կարիք ունի: Վիտամինների չափաբաժինը օրգանիզմում պետք է նորմայի սահմաններում պահել, որովհետև ցանկացած վիտամինի պակաս օրգանիզմին շատ վնասներ է տալիս: Մագնեզիումի պակասն օրգանիզմին կարող է անդառնալի վնաս հասցնել: Մագնեզիումն անփոխարինելի տարր է, որն օգտակար է մեր մարմնում յուրաքանչյուր օրգանի համար: Մագնեզիումը հատկապես անհրաժեշտ է սրտի, մկանների և երիկամների կանոնավոր աշխատանքի համար: Մագնեզիումն օգնում է մարմնին հաղթահարել սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի մարսողությունը: Այդ ֆերմենտը ակտիվորեն մասնակցում է էներգիայի արտադրմանը, և հանդիսանում է բոլոր կենսաքիմիական գործընթացների էներգիայի աղբյուր:
Մագնեզիումի անբավարարության դեպքում կարող են առաջանալ`
• Աղիքների հիվանդություններ, օրգանիզմի թունավորում
• Ցիստիտ, երիկամների տարբեր հիվանդություններ
• Շաքարային դիաբետ
• Անպտղություն
• Հիպերտոնիա
• Դեպրեսիա, անքնություն
• Կարիես
Մագնեզիումի անբավարարությունը կանխելու համար պետք է սննդում ներառել մագնեզիումով հարուստ մթերք և առողջ ապրելակերպ վարել: Խորհուրդ է տրվում օգտագործել կանաչ բանջարեղենի հյութ կամ կանաչ բանջարեղեն: Մագնեզիումով հարուստ են ջրիմուռները, տերևավոր կանաչ բանջարեղենը, լոբեղենը, ընկուզեղենը: Մագնեզիումի անբավարարության առաջին նշաններն են` ախորժակի կորուստը, գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը, հոգնածությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: