Թբիլիսից առևանգված ադրբեջանցի լրագրողը Բաքվում երեք ամսով կալանքի է դատապարտվել
International newsԲաքվի Սաբաիլի շրջանային դատարանը Թբիլիսից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել երեք ամսով կալանքը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին նրա փաստաբան Էլչին Սադիգովն ասել է ադրբեջանական Turan գործակալությանը:
Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին ներկայացվել է նոր մեղադրանք՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու հիմնավորմամբ:
Մուխտարլին ասել է, որ չի տեսել այդ սահմանապահին, և որ իրեն ձերբակալած անձինք եղել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների համազգեստով:
Սադիգովը տեղեկացրել է, որ իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը:
Սաբաիլի շրջանային դատարանի դիմաց մայիսի 31-ին Մուխտարլիին ծափահարություններով է դիմավորել ակտիվիստների մեծ խումբ:
Աֆղան Մուխտարլին հայտնի է որպե
Լրագրողի փաստաբանն արդեն հանդի
Մուխտարլիի առևանգման գործով մտահոգություն են հայտնել Վրաստանի պատկան մարմինները, այդ թվում և երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: