Հռոմի իշխանությունները մտադիր են վերաբնակեցնել գնչուներին
International newsԻտալիայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են քաղաքում բնակվող գնչուներին ճամբարներից վերաբնակեցնելու ծրագրերի մասին։ Դրա համար միջոցներ կփոխանցվեն եվրոպական հիմնադրամներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այժմ մենք կարող ենք հստակ հայտարարել, որ Հռոմում գնչուական ճամբարների խնդիրը լուծում կգտնի»,-հայտարարել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին։
Համաձայն գնչուական կլանների եւ Հռոմի ղեկավարության միջեւ պայմանավովածության՝ առաջինը կփակվեն քաղաքի հարավարերեւլյան եւ արեւմտյան մասերում գտնվող ճամբարները։
Քաղաքի իշխանությունները ծրագրում են գնչու ընտանիքներին բնակեցնել սոցիալական տներում կամ կացարանի վարձակալման սուբսիդավորում հատկացնել։