Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը մարզերում խորհրդակցություններ կանցկացնի մարզային առաջնահերթությունների վերաբերյալ

Economics

ՀՀ կառավարությունը հունիսի 1-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությանը՝ վարչապետն ասել է. «Բազմիցս նշել եմ, որ մեր կողմից իրականացվող գործողությունները և միջոցառումները պետք է հանգեցնեն յուրաքանչյուր ոլորտում կիրառական և շոշափելի արդյունքների: Միաժամանակ, մեր կողմից արձանագրվել է համայնքների և մարզերի զարգացման ծրագրերի կարևորությունը: Ակնհայտ է, որ առկա է այդ ծրագրերի իրագործման և խնդիրների բացահայտման համար լրացուցիչ խորհրդակցությունների անհրաժեշտություն»։

Այդ նպատակով գործադիրի ղեկավարը  հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն 2017 թվականի ընթացքում ըստ ոլորտների իրականացված գործողությունների և միջոցառումների հետևանքով արձանագրված կոնկրետ արդյունքների վերաբերյալ, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության համար, պարզեցրել են վարչարարությունը, կանխարգելել կամ նվազեցրել են կոռուպցիոն ռիսկերը, նպաստել են բիզնես միջավայրի զարգացմանը: 

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատարին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետերին 1-շաբաթյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց,  պաշտոնատար անձանց մասնակցության ցանկ, օրակարգ՝ ՀՀ մարզերում, ըստ մարզային առաջնահերթությունների ու քննարկման ենթակա խնդիրների հրատապության, ընդլայնված կազմով խորհրդակցությունների կազմակերպման և իրականացման համար: 

«Մենք ակնկալում ենք, որ յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն պետք է կիսամյակային հաշվետվություն տա հասարակությանը, թե կոնկրետ ինչ արդյունքի է հասել: Մարզպետարաններում մենք պետք է ցանկ և ժամանակացույց ունենանք կառավարության նիստի նման  խորհրդակցություն անցկացնելու: Չենք ասում կառավարության արտահերթ նիստ, որպեսզի ամբողջ անձնակազմով չգնանք: Ներկա կլինեն այն  գերատեսչությունների ղեկավարները, որոնց ոլորտների վերաբերյալ մարզպետը խնդիրներ է ներկայացրել»,-նշել է վարչապետը և հավելել, որ խորհրդակցությունները կանցկացվեն շաբաթ օրերը, որպեսզի աշխատանքային ռեժիմը չխախտվի:

Կվերանայվի հողային օրենսդրությամբ սահմանված հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը

Հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման պարտադիր պայմանի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հասարակական կամ արտադրական օբյեկտների կառուցման համար համապատասխան հողամաս ձեռք բերելու ցանկություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց համար հողամասի կադաստրային արժեքի միանվագ և անհապաղ վճարման պահանջն էական բեռ է հանդիսանում: Որոշ դեպքերում այդ պահանջը խոչընդոտ է հանդիսանում կոնկրետ համայնքներում բիզնես ծրագրերի իրագործման համար: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է հողային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներով, որոնք չեն նախատեսում համապատասխան վճարման տարաժամկետման հնարավորություն»:  

Կառավարության ղեկավարը  հանձնարարել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հողային օրենսդրությամբ սահմանված հողամասի կադաստրային արժեքի միանվագ վճարման կարգը վերանայելու և տարաժամկետման հնարավորություն սահմանելու վերաբերյալ: Միաժամանակ նախատեսվում է սահմանել ժամանակացույցի տրամադրման հստակ պայմաններ և անձանց կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվության գործիքակազմ: Գործադիրի ղեկավարը ընդգծել է, որ անհրաժեշտ է այդ ոլորտը լուրջ ուսումնասիրել, որպեսզի վարչական գործողությունների կիրառման սուբյեկտիվ հնարավորություն չլինի: 

Հանձնարարականներ՝ փորձարկման լաբորատորիաների գործունեության կանոնակարգման վերաբերյալ

Անդրադառնալով փորձարկման լաբորատորիաների գործունեության կանոնակարգմանը՝  Կարեն Կարապետյանը նշել է. «Մի շարք հավատարմագրված պարենային և ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիտորինգի արդյունքում հայտնաբերվել են հավատարմագրված ոլորտներից դուրս, ոչ ամբողջական և օրենսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր»:  

Հաշվի առնելով, որ նշված դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, ինչպես նաև բացասաբար են ազդում տեղական արտադրանքի վարկանիշի վրա՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին 1-ամսյա ժամկետում  փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ, անհարժեշտության դեպքում մշակել և սահմանված կարգով ներկայացնել իրավական ակտերի նախագծեր:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել գործող իրավական ակտերով նախատեսված արտահերթ և պարբերաբար գնահատումներ իրականացնելու ընթացակարգերին:  Ոլորտի իրավական դաշտի քննարկումներից հետո մեկամսյա ժամկետում հավատարմագրված բոլոր լաբորատորիաներում կիրականացվեն  արտահերթ գնահատումներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հավատարմագրման ոլորտից դուրս, ոչ լիարժեք և օրեսդրությանը հակասող փորձարկումներ իրականացնելու փաստերի հիման վրա: Իրականացված գնահատումների արդյունքները կներկայացվեն կառավարության աշխատակազմ։ 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին վարչապետը հանձնարարել է այդ գործընթացը պահել ուշադրության կենտրոնում՝  լաբորատորիաներում իրարանցում չառաջանալու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով. «Այստեղ շատ ուշադիր պետք է լինեք, որպեսզի չինովնիկն իրեն չափազանց կարևոր չզգա: Մենք լաբորատորիաներն ազատականացրել ենք, որպեսզի գործարարներն ընտրելու հնարավորություն ունենան: Մյուս կողմից մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ  որևիցե այլ երկրում դա մեր վարկանիշը չի գցում: Այստեղ վտանգ կա, հատուկ  Ձեր  հսկողության տակ պահեք»:

Ամռան ամիսներին հանրապետության քաղաքների այգիներում և պուրակներում ժամանցային միջոցառումներ կանցկացվեն

Ամռան ամիսներին քաղաքացիների և զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման վերաբերյալ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Մշակույթի, Տարածքային կառավարման և զարգացման, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին, ՀՀ մարզպետերին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև առաջարկել  Երևանի քաղաքապետին 1-շաբաթյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ամռան ամիսներին հանգստյան և տոնական օրերին հանրապետության քաղաքների այգիներում և պուրակներում ՀՀ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման միջոցառումների ծրագրեր, որոնք կընդգրկեն բացօթյա կինոթատրոններ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն։ Հանձնարարվել է այդ աշխատանքներին ներգրավել նաև շահագրգիռ զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչներին: Միաժամանակ կապահովվի կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը հասարակության համար։ 

Համապետական շաբաթօրյակներն այսուհետ կազմակերպվելու են առավել համակարգված և  կրելու են շարունակական բնույթ

Անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին գործադիրի ղեկավարը նշել է. ««Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում սույն թվականի մայիսի 27-ին կայացավ առաջին համապետական շաբաթօրյակը։ Նախնական տվյալներով պարզվեց, որ ավելի քան 750 տնտեսվարող սուբյեկտ, որոնց մեջ ներառված են առևտրի և սննդի օբյեկտներ, գազալցակայաններ և այլն, չունեն աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր։ Ավելին, չի բացառվում, որ լրացուցիչ ուսումնասիրությունների դեպքում, բացի այդ 750 տնտեսվարողներից կարող են հայտնաբերվել աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրեր չկնքած այլ տնտեսվարողներ:  

Միաժամանակ համապետական շաբաթօրյակներն այսուհետ կազմակերպվելու են առավել համակարգված և  կրելու են շարունակական բնույթ»։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետերին  1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ 1-ամսյա ժամկետում կձեռնարկվեն  միջոցներ տնտեսվարողների կողմից աղբահանության ծառայությունների համապատասխան պայմանագրերի ապահովման ուղղությամբ։

Հանձնարարվել է նաև, ըստ անհրաժեշտության, այդ դեպքերով նախաձեռնել համապատասխան վարչական վարույթներ։  Գործադիրի ղեկավարը հանձնարարել է գույքագրել Երևանից դուրս գտնվող զբոսաշրջային վայրերում և դրանց հարակից տարածքներում անհրաժեշտ աղբամանները, զուգարանները, հաշվի առնել գործող առևտրի, սննդի օբյեկտների, գազի և բենզինի լցակայանների հնարավորությունները և ձեռնարկել միջոցներ դրանց հասանելիությունը քաղաքացիների և զբոսաշրջիկների ապահովելու համար, ըստ հաստատված նորմատիվային պահանջների։ 

«Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ճանապարհների վրա համապատասխան խախտումների դեպքում, երբ  դիմում են քաղաքացիներին, վերջիններս հուշում են, որ համապատասխան աղբամաններ չկան: Ըստ նորմատիվի՝ գազալցակայանը,  սննդի օբյեկտը և  հասարակական բոլոր օբյեկտները պետք է ունենան համապատասխան որակի զուգարաններ, աղբամաններ և այլն»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Կապահովվի դրամաշնորհների տրամադրման գործընթացի  հաշվետվողականությունն ու թափանցիկությունը

Կառավարության այսօրվա նիստի առաջին զեկուցվող հարցը ներկայացրել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Դավիթ Հարությունյանին. «Շնորհավորում ենք, Ձեր առաջին կառավարության նիստն է արդարադատության նախարարի կարգավիճակով: Վստահ ենք, որ Ձեր մոտ ամեն ինչ ստացվելու է, մանավանդ՝ շատ մեծ բեռ և առաքելություն  ունեք»:

Այնուհետև կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ ՀՀ պետբյուջեից հատկացվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացման, տրամադրման ընթացակարգերի և իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, դրամաշնորհների հասցեականության, ոլորտի հաշվետվողականության և թափանցիկության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն, ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չեն լիազոր մարմնի կողմից դրամաշնորհի տրամադրման, ինչպես նաև մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, ինչպես նաև  հաշվետվությունների ներկայացման և լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունների հրապարակման ընթացակարգերը:

Կատարի քաղաքացիները կազատվեն մուտքի վիզայի պահանջից 

Կառավարությունն ընդունել է Կատարի Պետության քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին որոշում: Որոշման ընդունումը թույլ կտա Կատարի Պետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար: Կարեն Կարապետյանը Արտաքին գործերի փոխնախարարից հետաքրքրվել է՝ կա ցանկը, թե  որ երկրների  հետ է արտոնյալ վիզային ռեժիմի սահմանումը ցանկալի, որպեսզի զբոսաշրջությունը խթանվի: Շավարշ Քոչարյանը նշել է, որ ներկայումս քննարկվում է ևս մի շարք երկրների մասով վիզաների ազատականացման հարցը. «Դրանք ավարտելուց հետո արդյունքները կներկայացնենք»:    

Կառավարությունը շարունակում է աջակցել հողօգտագործողներին 

2017թ. գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ  5մլն լիտր դիզվառելիքի պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել մինչև 5մլն լիտր դիզելային վառելիք: Այն  շուկայականից ավելի մատչելի գներով կտրամադրվի հանրապետության հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին: Պետական աջակցության ծրագրի իրականացման նպատակով կհատկացվի 171 մլն 500 հազար դրամ, որը  կտրամադրվի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 մլն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314.3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը՝ 1 լիտրի համար 34.3 դրամ) կազմակերպելու համար: Կարեն Կարապետյանը հորդորել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին խնդրի կարգավորման հարցը պահել հսկողության տակ:  

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկու ծրագրերի շրջանակում ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու, սեփականության իրավունքով հանձնելու և ամրացնելու մասին» որոշում:  Ծրագրերի գլխավոր նպատակն արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Արդյունքում էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 50 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը և կբարձրանա  գյուղատնտեսության նախարարության համակարգի 3 կազմակերպության կանոնադրական գործունեության արդյունավետությունը:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փոփոխությամբ նախատեսվում է երկարաձգել ՀՀ օրենքի գործողության ժամկետը: Այն  հնարավորություն կտա «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկին տարիների ընթացքում խուսափած ու 27 տարին լրացած բազմաթիվ ՀՀ քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը և ազատվել քրեական հետապնդումից: Անդրադառնալով օրինագծին՝  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է. «Առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ: Այն լավագույն լուծումը չէ, քանի որ ժամկետը պարբերաբար երկարաձգելը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին:

Նրանք հուսով են, որ մինչև 27-ը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը: Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից: Միևնույն ժամանակ պետք է խնդրեմ Ձեր հանձնարարականը, որ  դրանից բխող որոշման վրա բոլոր շահագրգիռ մարմինների հետ աշխատենք և փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվենք, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով՝ խուսափել ծառայությունից: Այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են:

Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը և այլն»:

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ նշել է, որ քննարկվող օրենքի նախագիծը հավասարապես տարածվում է երկու խումբ սուբյեկտների վրա՝  շարքային անձնակազմի և պահեստազորի սպաների: Նրա կարծիքով՝ այդ երկու խմբերի վրա հավասարաչափ մոտեցում ցուցաբերելն արդարացված չէ: 

«Այսինքն ՀՀ-ն նրանց պատրաստել է որպես սպա, նրանք օգտվել են բազմաթիվ արտոնություններից և այս պարագայում նրանց ևս այս օրենքի ուժի տակ պահելը, կարծում եմ,  համաչափ չէ: Վերջիններս,  գիտակցելով այս եղանակով խուսափելու հնարավորությունը, բացակայում են հանրապետությունից, հետո վերադառնում և գումարներ վճարելով՝ ազատվում քրեական պատասխանատվությունից»,-ընգծել է ՀՀ գլխավոր դատախազը: Որոշվել է օրինագիծը մինչև Ազգային ժողով ներկայացնելը լրացուցիչ քննարկել և ըստ նպատակահարմարության լրամշակել: 

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 31 ծրագիր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Քասախ, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Բերդ համայնքային փնջերում: Արդյուքնում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:  

Այլ որոշումներ 

Կառավարության  որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին  հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ապօրինի սպառման դեպքում օգտագործված խմելու ջրի և հեռացված (մաքրված) կեղտաջրերի քանակների հաշվարկման և խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման հարցերը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025