Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև լցնում ենք կակաոն և 5-7 րոպե խառնում, բայց ոչ մի դեպքում չենք եռացնում: Թավան հանում ենք կրակի վրայից և հովացնում՝ հասցնելով 30-40 աստիճանի: Կոկոսի քերուկը, նուշն ու հնդկական ընկույզը մանրացնում ենք, մեր ցանկացած չափի հասցնում, լցնում ենք շոկոլադի մեջ և խառնում: Զանգվածը լցնում են փայլաթիթեղապատ փոքր ձևամանի մեջ, ծածկում փայլաթիթեղով և 15-20 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ: