Ամուսինները 17 տարի երեխա չունենալուց հետո 6-յակ են ունեցել. լուսանկարներ
LifestyleԻնչպես տեղեկանում ենք The Daily Mail-ից, ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցներից մեկում Նիգերիայի բնակիչ Աջիբոլա Թայվոն կեսարյան հատումով լույս աշխարհ է բերել 6 երեխայի՝ 3 տղա և 3 աղջիկ: Փոքրիկներից ամենածանրը կշռում է 1 կգ, մյուսները՝ ավելի քիչ:
Պարզվում է, որ կինն ու իր ամուսինը 17 տարի շարունակ երեխաներ չեն կարողացել ունենալ և ապարդյուն փորձեր են արել: Եվ հիմա միանգամից վեցյակ ունենալու փաստը զույգին շոկի է ենթարկել:
Նորաթուխ մայրիկի մոտ ամեն ինչ կարգին է և նա արդեն դուրս է գրվել, սակայն նորածինները շարունակում են վերակենդանացման բաժանմունքում մնալ:
Հատկանշական է, որ վերջին անգամ աշխարհում վեցյակ է ծնվել 2013թ.՝ Թաիլանդում: Սակայն նրանցից միայն 3-ն են ողջ մնացել:
