Հարցումը ցույց Է տվել, որ Մակրոնի շարժումը խորհրդարանական ընտրությունների առաջատարն Է
International newsՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը շարունակում Է իր մրցակիցներին գերազանցել հունիսյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անցկացված հարցումներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Cevipof ընկերության հարցման՝ հունիսի 2-ին հրապարակված տվյալները: Հարցման արդյունքների համաձայն, որոնք ներկայացնում Է Reuters գործակալությունը, Մակրոնի շարժումը կհավաքի ձայների 31 տոկոսը, նրան հաջորդում են «Հանրապետականներ» (22 տոկոս) եւ «Ազգային ճակատ» (18 տոկոս) կուսակցությունները:
«Ըմբոստ Ֆրանսիան» եւ Սոցիալիստական կուսակցությունը կհավաքեն ձայների 11,5 տոկոսը եւ 8,5 տոկոսը՝ համապատասխանաբար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները կկայանան երկու փուլով՝ հունիսի 11-ին եւ 18-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: