Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի նախագահի կեցավայրի մոտակայքում
International newsԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել Յենիմահալե թաղամասում, որտեղ տեղակայված է երկրի նախագահի կեցավայրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Նույն թաղամասում են տեղակայված նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր կենտրոնն ու Անկարայի ոստիկանությունը:
Նշվում է, որ կրակ բացողները եղել են մեքենայով: Նրանց հայտնաբերելու նպատակով իրավապահները գործողություն են սկսել: