Բարաք և Միշել Օբամաները նոր առանձնատուն են գնել՝ 8 միլիոն դոլարով
LifestyleԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, առանձնատուն են գնել, որը գտնվում է Վաշինգտոնի Կալորամա թաղամասում և արժե 8 միլիոն 100 հազար դոլար:
Ամուսիններն այս առանձնատունը վարձակալել էին: Այն, հավանաբար, շատ է դուր եկել նրանց, և ԱՄՆ նախկին նախագահն ու նրա տիկինը որոշել են գնել այս առանձնատունը:
Տունը կառուցվել է 1928 թվականին: Այն երկհարկանի է, ունի 8 ննջասենյակ, հարմարավետ բակ: Այս առանձնատունը պատկանել է ԱՄՆ մեկ այլ նախագահ Բիլլ Քլինթոնի մամուլի քարտուղարին՝ Ջո Լոքհարթին: Նա այս տունը ժամանակին գնել է 5 միլիոն 300 000 դոլարով:
Հայտնի է, որ Բարաք և Միշել Օբամաները մտադիր են այստեղ ապրել, մինչև նրանց կրտսեր դուրստրը՝ Սաշան, ավարտի ուսումը Վաշինգտոնում: Դրան դեռ 2 ու կես տարի կա:












