Հարցումը Թերեզա Մեյի կուսակցության աջակցման անկում Է արձանագրել
International newsՄեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Թերեզա Մեյի ղեկավարությամբ, շարունակում Է կորցնել հունիսի 8-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու շանսերը, ինչի մասին վկայում են YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցման տվյալները:
Սոցիոլոգների կանխատեսման համաձայն՝ հունիսի 2-ի դրությամբ պահպանողականները կարող են 313 տեղ ակնկալել խորհրդարանում (ընտրողների 42 տոկոս ձայներով)՝ մեկ օր առաջվա 317-ի փոխարեն: Կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը կազմում Է 326 տեղ:
Ջերեմի Քորբինի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ժողովրդականույթունը մնում Է անփոփոխ. նրա օգտին պատրաստ Է քվեարկել քաղաքացիների 38 տոկոսը, կուսակցությունը կարող Է 257 տեղ ակնկալել ներկայացուցիչների պալատում, այսինքն՝ չորս տեղով ավելի քան հունիսի 1-ի հարցման արդյունքներով:
Հետազոտությունը հիմնված Է ավելի քան 7 հազար ընտրողների հարցումների վրա, որոնք YouGov-ը ընտրությունների նախաշեմին անցկացնում Է ամեն օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: