Մոլդավիայի նախագահը ԵՄ-ը անվանել է վագոնները կորցնող գնացք
International newsՄոլդավիայի նախագահ Իգոր Դոդոնը Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ ասել է, որ Մոլդավիան չի շտապում մտնել Եվրոպական Միության կազմի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին տարիներին մեզ շատ ակտիվորեն փորձում են համոզել, որ միակ ընտրությունը ԵՄ-ն է և ասոցիացիայի վերաբերյալ համաձայնագրի ստորագրությունը, սակայն հասարակ մարդիկ շատ հաճախ հարց են տալիս իրենց. իսկ ինչո՞ւ շտապել հասնել մի գնացքի, որը կորցնում է վագոնները», - ասել է նախագահը:
Ավելի վաղ Դոդոնը նույնպես քննադատել է Եվրոպական Միությունը: Մայիսի 19-ին նա դիմել է ԵՄ պաշտոնյաներին՝ կոչ անելով սառեցնել Կիշնևին ցուցաբերվող 100 միլիոն եվրո չափով օգնության փաթեթը: