Ռուսաստանը վերացրեց Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումներ
International newsՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ստորագրել Է որոշում Թուրքիայից մթերքի մատակարարումների մի շարք սահմանափակումների վերացման մասին:
Փաստաթուղթը հունիսի 2-ին զետեղված Է ՌԴ-ի կառավարության կայքում:
«Ստորագրված որոշմամբ ցանկից հանված են մսեղիքի սառեցված մասերը, ընտանի հավերի եւ հնդկահավերի ենթամթերքը, թարմ կամ սառեցված վարունգը եւ մանրավարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին եւ ելակը»,- ասված Է, մասնավորապես, փաստաթղթի պարզաբանական գրության մեջ:
Նաեւ վերացվում Է այն կազմակերպությունների կողմից որոշակի աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման արգելքը, որոնք գտնվում են Թուրքիայի իրավասության ներքո կամ վերահսկվում են Թուրքիայի քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից: Խոսքը վերաբերում Է շինարարությանը, տուրիստական գործակալությունների եւ հյուրանոցների գործունեությանը, փայտամշակմանը եւ այլ բաների: Թուրքիայի ընկերություններին թույլատրվում Է ծառայություններ մատուցել պետական եւ մունիցիպալ կարիքների ապահովման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: