Լեհաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ
International newsԼեհաստանն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գվինեան, Կոտդիվուարը, Քուվեյթը և Պերուն, ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների շարքում 2018-2019 թվականների համար: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է ՄԱԿ-ի շվեդական առաքելության թվիթերյան էջում:
«Լեհաստանի ընտրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, արդյունքն է մի քանի տարվա ջանքերի, որոնք գործադրել է լեհական կառավարությունը», - ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկոմսկին:
Ինչպես հաղորդվում է լեհական գերատեսչության կայքում, նախարարն ընդգծել է, որ դա լեհական դիվանագիտության «հիանալի հաղթանակն» է և կարևորագույն հաջողություն երկրի արտաքին քաղաքականության համար:
Լեհաստանը 6-րդ անգամ ընտրվել է որպես ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ: Այս անգամ Լեհաստանի օգտին քվեարկել է 192 երկրից 190-ը:
Իր երկամյա աշխատանքը ՄԱԿ-ի ԱԽ-ում Լեհաստանը կսկսի 2018-ի հունվարին: