Վրաստանի անկախությունն ու ժողովրդավարությունը օրինակ են ամբողջ աշխարհի համար. Թրամփ
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրիկաշվիլիին եւ Վրաստանի բնակիչներին շնորհավորել է երկրի անկախության օրվա կապակցությամբ։ Թրամփի շնորհավորական ուղերձը հրապարակել է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Դրանում Թրամփը վստահություն է հայտնել, որ Վրաստանի եւ ԱՄՆ-ի գործընկերությունն ապագայում ավելի կամրապնդվի։
«Վրաստանին ու ԱՄՆ-ին կապում է հուսալի եւ ակտիվ գործընկերությունը, որի մասին մենք խոսել ենք Վաշինգտոն ձեր այցի ժամանակ, եւ այդ գործընկերությանը, իմ խորապես համոզմամբ, ապագայում ավելի կամրապնդվի»,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում։
Թրամփը երախտագիտություն է հայտնել Վրաստանին միջազգային անվտնագության ապահովման հարցում ներդրման համար, որւ պետությունը կատարում է խաղաղապահական առաքելություններին մասնակցության միջոցով։
Նա նշում է, որ Վրաստանը «հաստատակամորեն եւ գիտակացաբար բռնել է սեփական ապագան որոշելու ուղին»՝ չնայած տարածաշրջանում անվտանգության խնդիրներին եւ «արտաքին ուժերի ճնշմանը»։
Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն նաեւ այսուհետ կաջակցի Վրաստանին, որի ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը։