Բրազիլիայում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է նախագահի օգնականը
International newsՇաբաթ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի մտերիմ ընկերն ու օգնականը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դաշնային ոստիկանության ներկայացուցչին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ նախկին բրազիլացի պատգամավոր Ռոդրիգո Ռոչա Լոուրենսը ձերբակալվել է իր տանը։
Գործակալության տվյալների համաձայն՝ մայիսին տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես է Լոուրենսը 154 հազար դոլար գումարով պայուսակ տանում, ինչը, դատախազների խոսքով, ընկերություններից մեկի տված կաշառքն է։