Քաբուլում հուղարկավորության ժամանակ եռակի պայթյուն է որոտացել. կա 20 զոհ
International newsԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հուղարկավորության արարողության ժամանակ մեկը մյուսի հետևից երեք պայթյուն է որոտացել:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, աֆղանական հեռուստատեսության տվյալներով` հունիսի 3-ին տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել են:
Պայթյունները որոտացել են Խայիր-Խանա շրջանի գերեզմանատան մոտ հայտնի քաղաքական գործիչ Մուհամադ Ալամ Իզիդյարի որդու հուղարկավորության ժամանակ:
«Թալիբան» շարժումը թվիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել` չստանձնելով պայթյունների պատասխանատվությունը: Երկրի իշխանությունների հաղորդմամբ` պայթյուններն իրականացրել են մահապարտ- ահաբեկիչները:
Աֆղան պատգամավորի որդուն սպանել էին նախօրեին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ: