Թրամփը «կուլ է տվել» իր նախըտրական խոստումների մեծ մասը. Բաշար Ալ-Ասադ
International newsՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը կտրականապես տարբերվում է նրա նախընտրական խոստումներից:
Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին սիրիացի առաջնորդն ասել է հնդկական Wion TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ասադին հարց են տվել, թե իր կարծիքով արդյոք Սպիտակ տան նոր ղեկավարի հետ կարելի է գործ ունենալ, թե ոչ: Ի պատասխան Ասադը նշել է, որ կարելի է համաձայնության գալ նրա հետ, սակայն նա, դժվար թե, ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենա:
«Թրամփի ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցեց մեզ, որ նախագահը միայն կատարում է իրեն հատկացված դերը, նա ինքնուրույն որոշումներ չի կայացնում», - ասել է սիրիացի ղեկավարը` ընդգծելով, որ Թրամփը «կուլ է տվել իր նախընտրական խոստումների մեծամասնությունը»: