Վրաստանում կենտրոնական գազատարի վթարի պատճառով 53 000 սպառող առանց գազի է մնացել
International newsԱջարիայի հիմնական գազատարում շաբաթ վթարային իրավիճակ է ստեղծվել, որի արդյունքում դադարեցվել է բնական գազի մատակարարումը Բաթում քաղաքում, ինչպես նաև Խելվաչաուր ավանում և Սարփի գյուղում:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, Socar Georgia Gas ընկերության աջարական տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավարի խոսքով` ընկերություններից մեկը Բաթումում ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ է իրականացնելիս եղել, որոնց ընթացքում վնասվել է կենտրոնական գազատար խողովակը: Միջադեպի հետևանքով 53 000 սպառող մնացել է առանց գազի:
Նշվում է, որ արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքներ, վաղը բնական գազի մատակարարումը կվերականգնվի:
Socar Georgia Gas-ը հանդիսանում է Ադրբեջանի պետական նավթային հսկայի դուրստր ընկերությունը, որը բնական գազի մատկարարում է իրականացնում Վրաստանի տարածքի մեծ մասում: