Թբիլիսիի մերձակայքում մեկնարկում են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները
International newsՎրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության դասակները Թբիլիսիի մերձակայում կիրականացնեն «Կովկասյան արծիվ» համատեղ զորավարժությունները, հայտնում է ria.ru-ն՝ Վրաստանի պաշտպանության նախարարությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Կովկասյան արծիվ» զորավարժություններն անցկացվում են 2009թ. ի վեր: Մինչդեռ եռաչափ ձևաչոփով դրանք կանցկացվեն 3-րդ անգամ. մինչ այս զրավարժություններն իրականացվում էին Թուրքիայում:
Վրաստանի ՊՆ փոխանցմամբ՝ տվյալ զորավարժությունների նպատակն է 3 երկրի զինված ուժերի միջև համագործակցության, բարեկամական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային անվատանգության ապահովումը: