Լոնդոնի ոստիկանությունը 12 մարդ է ձերբակալել Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ
International newsԼոնդոնի արևելյան Բարքինգ արվարձանում ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները 12 մարդ են ձերբակալել նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Սքոթլանդ-Յարդը, հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը հավելել է, որ արվարձանի մի շարք հասցեներում խուզարկություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել է 48 մարդ:
Շաբաթ օրը տեղի ժամանակով մոտ 22:00-ին միկրոավտոբուսը դուրս է եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա:





